Ժիրայր Սէֆիլյանի կինը զգուշացնում է, որ տարել են ամուսնու համակարգիչը
Այսօր` ապրիլի 7-ին, Ժիրայր Սէֆիլյանի կինը՝ Նանոր Սէֆիլյանը գրառում է կատարել այն մասին, որ առավոտյան իրենց տան խուզարկությունից հետո տարել են նաեւ Ժիրայր Սէֆիլյանի համակարգիչը։
Նա զգուշացնում է, որ եթե Ժիրայր Սէֆիլյանի անունից Ֆեյսբուքում գրություն լինի, իմացեք, որ հեղինակն ինքը չէ։
