Ժիրինովսկու ՛՛ խոտան՛՛ տեսակի՝ Փաշինյանի, նոր զավեշտալի նախաձեռնությունը. Կարեն Թումանյան
Երբ Ժիրինովսկու ՛՛խոտան՛՛ տեսակ Նիկոլը, փորձում է նմանակել Ժիրինովսկուն` նա պետք է մի բան գիտակցի, որ ի տարբերություն Ժիրինովսկու, ինքը ժողովրդից օր օրի օտարվում է, որ օր օրի նրա անունը ասոցացվում է բացեիբաց իշխանամետության, ժողովրդին շեղելու և այլ արտավոր երևույթների հետ: Նա պետք է գիտակցի, որ ժողովուրդը, մասնավորապես նրան ձայն տվածները, լավ հասկանում են, որ ՛՛ Լավ Երեկոյին՛՛ նրա մասնակցությունը ոչ թե կարծրատիպ կոտրելն է/ իբր կոտրում է այն կարծրատիպը, որ քաղաքական գործիչները միայն թոք-շոուներում կամ լրատվական հաղորդումներում պետք է երևան/, այլ հերթական անգամ ՛՛փրփուրներից՛՛ կախվելն է: Հ.Գ. Եթե Նիկոլ Փաշինյանը շարունակի նույն կերպ, ապա ես ավելի քան համոզված եմ, որ Հայաստանում պատգամավորին հետ կանչելու առաջին պիլոտը կկիրառվի հենց նրա վրա: