Գիշերը աղմկոտ կրակոցների գործով ձերբակալվել է քրեական հեղինակություն Պոնտյոն
Արեշի «Բաղնիքի Արման» մականունով հայտնի Արման Ապիյանի ուղղությամբ կրակոցներ արձակելու գործով այս գիշեր ձերբակալվել է քրեական հեղինակություն Պոնտյո մականունով հայտնի Պետրոս Հարությունյանը:
Այս մասին գրում է Armtimes.comը՝ հղում անելով իր ունեցած տեղեկություններին:
Նշված դեպքը տեղի էր ունեցել 2018 թվականի դեկտեմբերի 4-ին:
Հիշեցնենք, որ Պոնտյոն իր երկու եղբայրների՝ Հակոբ եւ Գեւորգ Հարությունյանների հետ այդ օրը մտել էր «Բաղնիքի» աշխատասենյակ, վիճաբանել տնօրենի՝ «Բաղնիքի Արմանի» եւ նրա հետ գտնվող երիտասարդի հետ, արձակել կրակոցներ: Կրակոցների հետեւանքով հրազենային վնասվածքներ էին ստացել «Բաղնիքի Արմանն» ու երիտասարդը: Նույն ժամանակ կտրող-ծակող վնասվածքներ է ստացել նաեւ Պոնտյոյի եղբայրը՝ Գեւորգ Հարությունյանը:
Քրեական հեղինակություն Պոնտյոյի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել եւ նրան կալանավորելու որոշում էր կայացվել: Երեկ իրավապահները հայտնաբերել են նրան եւ մեղադրանք առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) եւ ՀՀ ՔՕ 235 հոդվածով (ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելը կրելը կամ փոխադրելը):
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում