Գիտնականները պարզել են՝ որն է կորոնավիրուսային վարակի ամենավտանգավոր ախտանշանը
Փիթսբուրգի համալսարանի գիտնականները նոր հետազոտության արդյունքում պարզել են, որ կորոնավիրուսի հետևանքով մահացած հիվանդների մեծ մասի մոտ նկատվում էին նյարդաբանական բնույթի ախտանշաններ։ Ինչպես գրում է medikforum.ru կայքը հետազոտություններին մասնակցել է ավելի քան 3700 հիվանդ։
Հետազոտությունները ցույց են տվել, որ մասնակիցների 80 տոկոսի մոտ հայտնաբերվել են այնպիսի նյարդաբանական ախտանշաններ, ինչպիսին են սաստիկ գլխացավերը, համի ու հոտի զգացողության կորուստը, ինչպես նաև էնցեֆալոպաթիան, որից հետո հիվանդը կոմայի մեջ է ընկել, ինչի հետևանքով էլ մահացել է։ Արդյունքում գիտնականները եկել են այն եզրահանգման, որ կորոնավիրուսային վարակի դեպքում նման ախտանշանների առկայությունը վկայում է ծանր հետևանքների մասին։
Հատկանշական է, որ նման ախտանշաններից հետո անգամ հիվանդությունը հաղթահարած հիվանդները շարունակում են գտնվել ռիսկային խմբում, ուստի նրանց առողջական վիճակը պետք է մնա մասնագետների խիստ վերահսկողության տակ։
