Գլխացավանք՝ ընտրությունների գնացող իշխանության համար
Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը մահացած ծննդկանների մասին սկանդալային հայտարարության եւ իր զավեշտալի նախաձեռնությունների աղմուկը դեռ չմարած, կրկին հայտնվել է քննադատության թիրախում։ Պատճառը նոր «հանճարեղ» գաղափարն է՝ առողջապահության ոլորտի կոռուպցիայի օրինականացումը։ Օրերս «Ազատություն» ռադիոկայանի եթերում նա հայտարարել է բժշկին տրվող «մաղարիչը» հարկելու իր մտադրության մասին։ Մեր տեղեկություններով՝ Ալթունյանի այս հայտարարությունները հարուցել են «բարձր ղեկավարության» զայրույթը։ Առողջապահական համակարգի գլխավոր «մենեջերն» իսկական գլխացավանք է դարձել ընտրությունների գնացող իշխանության համար եւ արդեն իսկ համալրել է այն «սեւ ցուցակը», որտեղ հանգրվանածները տեղ չեն ունենալու 2017-ի կառավարության կազմում։
http://hraparak.am/?p=132213&l=am/glxacavanq%D5%9D+yntrutyuneri+gnacox+ishxanutyan+hamar
