Գլխավոր դատախազի խորհրդականը դրսում հանդիպեց իրավաբաններին
Քիչ առաջ գլխավոր դատախազի խորհրդականը հանդիպեց գլխավոր դատախազության շենքի առջև հավաքված իրավաբաններին: Նա հայտնեց, որ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը տեղում չէ և չի կարող ընդունել նրանց:
Իրավաբանների հարցերին հրապարակավ պատասխանելու վերաբերյալ դատախազի խորհրդականն ասաց.
«Որքան հասկանում եմ, ձեր հարցերը կարող են վերաբերել պատերազմի հետ կապված վերջին իրադարձություններին, դրանց հետ կապված քրեական վարույթներին, և ձեր հարցերը կարող են առնչվել հանգամանքների, որոնք գաղտնիություն են պարունակում»:
Խորհրդականը միաժամանակ նշեց, որ իրավաբաններն առանց որևէ կաշկանդվածության կարող են իրենց հարցերն ուղղել զինվորական դատախազին: «Կարող եք ցանկացած ձևաչափով, փոքրիկ խմբով, երբ ցանկանաք, դիմեք նրան: Նա պատրաստ է ձեզ ընդունել և ձեր հարցերին սպառիչ պատասխան տալ՝ կլինի գրավոր, թե բանավոր»,- նշեց գլխավոր դատախազի խորհրդականը:
Իրավաբաններից մեկը հետաքրքրվեց՝ արդյոք 1400 անձնագիր է բաժանվել, իչնչին ի պատասխան Դավթյանի խորհրդականը պատասխանեց.
«Այո, այդ հարցով քրեական գործ է հարուցվել: Չի եղել որևէ հրապարակում, որն իր մեջ որոշակի հանցագործության հատկանիշներ պարունակի և չապահովի ընթացակարգ: Լինի դա արված հայտարարություններում, ասուլիսներում, թե ուղիղ եթերներում»:
