Գլխավոր դատախազության ազատված աշխատակիցները որոշ ժամանակ անց հայտնվում են քննչական կոմիտեում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այն երեւույթը, որ ՀՀ գլխավոր դատախազության ազատված աշխատակիցները որոշ ժամանակ անց հայտնվում են ՀՀ քննչական կոմիտեում արդեն օրինաչափություն է դարձել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ գլխավոր դատախազության միջազգային կապերի բաժնի նախկին պետ Նելլիկ Հարությունյանը ցանկանում է աշխատանքի անցնել ՀՀ քննաչական կոմիտեում: Հիշեցնենք, որ Նելլիկ Հարությունյանը ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի թեկնածուների ընտրության առաջին մրցույթում ընդգրկվել էր «հաղթող» եռյակի կազմում: Սակայն ԵԽԽՎ խորհրդատվական մարմինը նրա թեկնածության հետ կապված ինչ-որ խնդիր հայտնաբերեց, եւ ՀՀ իշխանությունները ստիպված էին նոր մրցույթ անցկացնել: Այս պատմությունից հետո Հարությունյանը պաշտոնանկ արվեց»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:
