1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Գլխավոր դատախազության և գլխավոր դատախազի քաղաքականացումը». Արփինե Հովհաննիսյան

ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գլխավոր դատախազության և գլխավոր դատախազի քաղաքականացումը

Այս շաբաթ դատախազությունը հաղթեց շաբաթվա զարմանք անվանակարգում, սակայն քանի որ մենք այլևս չենք ուզում զարմանալ՝ փոքրիկ ուղեցույց։
     • Մի շարք միջազգային փաստաթղթերով և ուղեցույցներով, օրինակ ՝ ԵԽ նախարարների կոմիտեի Եվրոպական դատախազների խորհդատվական խորհրդի կարծիքների համաձայն՝ իրենց պարտականությունները կատարելիս դատախազները պետք է հարգեն անմեղության կանխավարկածը, արդար դատաքննության իրավունքը, կողմերի զենքների հավասարությունը, իշխանությունների տարանջատումը, դատարանի վերջնական որոշման պարտադիրությունը։ Միևնույն ժամանակ շեշտադրվում է, որ դատախազությունը պետք է հարգի մեդիայի ազատությունը։
     - Ինչը նշանակում է, որ երեկ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների ասուլիսին վերաբերող ընդամենը մեկ հայտարարության մեջ դատախազությունը չպետք է հաջողեր ոչ միայն կոպտորեն ոտնահարել մի շարք հիմնարար սկզբունքներ (կիսատ պռատ ցոցմունքներ և այլ) և մինչև դատարանի վերջնական որոշումը հանրության հրամցներ իր որոշումը, թե ով է ճիշտ, ով է սխալ, այլ նաև սպառնար մամուլին ՝դրանով ոտնձգելով երկրում խոսքի ազատությանը։ 
     • ՀՀ Սահմանադրության 176-րդ հոդվածի համաձայն՝ դատախազությունը հսկողություն է իրականացնում մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ։

-Ինչը նշանակում է, որ դատախազությունը պետք է հետևի, որ Քննչական կոմիտեն զավեշատալի մեղադրանքներ չառաջադի, ավելին՝ դրանց հիման վրա կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն չներկայացնի դատարան։ Երեկ իհարկե, բոլորս զավեշտով գնահատեցինք Քննչական կոմիտեի վերաբերմունքը մեր իրականությունում շշի բազմաֆունկցիոնալության նկատմամբ, սակայն կարծում եմ՝ այդ քննարկումները շեղեցին ամենակարևորից, որ ինքին արարք, այսինքն՝ խուլիգանություն չկար՝ շշով, թե առանց։ Այս առումով կարևոր է Վճռաբեկ դատարանի դիրքորոշումը, որ որ խուլիգանությունը կարող է կատարվել միայն ուղղակի դիտավորությամբ: Դա նշանակում է, որ մեղավոր անձը ոչ միայն գիտակցում է, որ իր գործողություններով խախտում է հասարակական կարգն ու բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորում հանրության հանդեպ, այլև ցանկանում է կատարել այդ գործողությունները: Խուլիգանական արարքը կարող է կատարվել միայն խուլիգանական մղումներից ելնելով։ Ակնհայտ է, որ հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպը, որում բացակայում է Վճռաբեկ դատարանի վերոգյալ դիրքորոշմամբ սահմանված հատկանիշները, չի կարող դիտարկվել որպես խուլիգանություն։ Եթե ամեն դեպքում իրավապահ համակարգի կողմից որդեգրվի այլ մոտեցում, ուզում եմ ծանուցել բոլորին, ովքեր հավաքների մասնակցելու ցանկություն ունեն։ Հետայսու, եթե դուք մասնակցեք որևէ հանրահավաքի և ստեղծվի իրավիճակ, որ հնչեցնենք կոպիտ արտահայտություններ ու դրան էլ գումարվի թեթև հրմշտոցը(այսինքն՝ հանրահավաքների 90 տոկոս դեպքերում), ապա ձեզ ամենայն հավանականությամբ կառաջադրվի մեղադրանք խուլիգանության համար։ 
     Այսինքն՝ մեկ տարվա ընթացում երկրում ցուցարարը սահուն կերպով վերածվեց շարքային խուլիգանի

• Սահմանադրության 176-րդ հոդվածի համաձայն դատախազությունը հարուցում է քրեական հետապնդում։
     -Ինչ է սա նշանակում։ Նվազագույնը կարդալ պատգամավոր Հայկ Սարգսյանի այսօրվա կոչ-ցասումը դատավորին որոշումներ կայացնելու հարկադրելու վերաբերյալ։ Հարգելի դատախազություն, այսօր պատգամավորը ընդամենը մեկ գրառման մեջ կարողացել է՝ ներառել մի շարք հանցակազմերի բույլ՝ սկսած արադարադատության իրականցման խոչընդոտելուց, սահմանադրական կարգի տապալումից վերջացրած պաշտոնական լիազորությունները չարաշահելը։ Եթե այդքան անաչառ եք, անհապաղ քրեական գործ հարուցեք Հայկ Սարգսյանի նկատմամբ։

Հ.Գ. Անկախ նրանից պատգամավորը գրառումը ջնջել է, թե ոչ անհապաղ պետք է հարուցել քրեական գործ, քանի որ միտումը ակնհայտ է։ Վարչապետը ճիշտ էր, մտածեք, նոր խոսեք»։

Տեղեկացնենք, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն այսօր կիսվել էր «Դեմ եմ Հանրապետականին» ֆեյսբուքյան էջի գրառումով՝ կոչ անելով ժամը 13:00-ին գնալ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայր և թույլ չտալ Ռոբերտ Քոչարյանի գործը քննող դատավորին անարդար որոշում կայացնել:

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan