Գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի չորս տեղակալներից երեքի հաստիքը կկրճատվի
«Գեներալ Հայկազ Բաղմանյանը չի շտապում հաստատել իր հնարավոր պաշտոնանկության մասին լուրերը: Ըստ մամուլի հրապարակումների' Գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի չորս տեղակալներից երեքի հաստիքը կկրճատվի: Կրճատվողներն են Հայկազ Բաղմանյանը և Ստեփան Գալստյանը, իսկ Ապրիամովի փոխարեն նոր տեղակալ չի նշանակվի: «ժամանպկ»-ը Հայկազ Բաղմանյանից փորձեց ճշտել տեղեկատվությունը: Նա նշեց, որ տոներից հետո կպատասխանի այս հարցին, իսկ երեկ Ղարաբաղում էր: «Շուշիի գրավման 25-րդ տարին է, շնորհավորում եմ, այսօր բանակի կազմավորման, Հայրենական պատերազմի հաղթանակի և Շուշիի գրավման տոնն է: Դրանք են կարևոր»,- ասել է Հայկազ Բաղմանյանը: Նրա խոսքերով' հիմա մեր երիտասարդ զինվորների մեջ ավելի հզոր է այդ ոգին, քան այն ժամանակ: «Իրենք անցյալ տարի ապրիլին դա ապացուցեցին»,- ասել է Հայկազ Բաղմանյանը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
