ԳՄ-ում կամ խոսելու բան չկա, կամ էլ անհրաժեշտ թեմաները հարկ չեն համարում արծարծել. Հրապարակ
Այսօր ՀՀԿ ԳՄ տարեկան ամփոփիչ նիստն է: ԳՄ-ականներն առանձնապես սպասելիք չունեն նիստից. վերջին շրջանում ԳՄ-ում որեւէ հետաքրքիր թեմա չի քննարկվում: «Կամ խոսելու բան չկա, կամ էլ անհրաժեշտ թեմաները հարկ չեն համարում այնտեղ արծարծել, չնայած ի՞նչ խոսենք, եթե ընդդիմությունը միտինգ չի անում, խելոք նստած են իրենց տանը»,- ասաց հոգնած ծերը: Անհետաքրքիր է եղել նաեւ նախորդ ուրբաթ օրվա նիստը, չնայած բոլոր տուրիստները վերադարձած են եղել, բացի Կարեն Կարապետյանից, որն էլ իր հերթին ուշագրավ հարցազրույցով հանդես եկավ այս ընթացքում: Չքննարկեցի՞ք այն հարցը, որ ՀՀԿ մի թեւը քննադատում է մյուսին: «Ո՛չ, ինչպես միշտ, խոսել ենք տեղական ինքնակառավարման ընտրությունների արդյունքներից, Սերժ Սարգսյանը վերադարձել էր Բրյուսելից` ԵԺԿ սամիթից, տեղեկացրեց, որ այնտեղ ունեցել է կառուցողական հանդիպումներ»: Բա Ռուսաստանը չի՞ ջղայնացել: «Ոնց տեսնում եք նախորդ օրվա ԵՏՄ անդամակցությունից` ոչ»: ԳՄ-ում «հոտնկայս» հիշել են, որ Ղազախստանի եւ Բելառուսի խորհրդարանները վավերացրել են ՀՀ անդամակցությունը, իսկ այսօրվա ԳՄ-ում սպասում են Սերժ Սարգսյանից լսել, թե ինչ տեղի ունեցավ Մոսկվայում ԵՏՄ հավաքի ընթացքում:
