Գնացեք պոմիդոր, ձուկ աճեցրեք. Լևոն Բարսեղյանը՝ Հայաստանի կառավարությանը
Այսօր Բաղրամյան պողոտայում Գյումրիի ժուռնալիսների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը՝ անդրադառնալով ՀՀ էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանի այն հայտարարությանը, թե Հայաստանում էլեկտրաէներգիա ստանալու այլընտրանքային աղբյուրներ չկան և հոսանքի թանկացումն անխուսափելի է, ասաց. «Ախպեր գնացեք պոմիդոր, ձուկ աճեցրեք, հրաժարվեք թողեք գնացեք, թող կառավարեն խելքը գլխին մարդիկ, ովքեր կարողանում են կառավարել, մի´ թալանեք, մի´ գողացեք: Այս տարիների ընթացքում իշխանության մի շարք պաշտոնյաներ միլիարդատեր են դարձել իրենց բիզնեսներով, այդ նույն տարիների ընթացքում Հայաստանը աղքատացել է, արտագաղթ է տեղի ունեցել, այսինքն` նշանակում է, որ նրանք որպես մասնավոր անձիք կարողանում են լավ տնտեսավարել, զիլ բիզնեսմեններ են, որպես կառավարիչներ՝ ապաշնորհ և անշնորհք: