Գնաճ սպասվում է. Արմեն Պողոսյան
Վերջերս մամուլում շրջանառվում էին լուրեր, որ մսամթերքի գինը 2015թ հունվարի 1-ից կթանկանա մոտ 15 %-ով ՝ կապված ՀՀ ԵՏՄ անդամակցության հետ: Ինչքանո՞վ է դա հնարավոր: Այդ մասին իր տեսակետը հայտնեց Սպառողների Միության նախագահ Արմեն Պողոսյանը: Ըստ նրա. «Թանկացում նկատվում է սպառողական շուկայի բոլոր ասպարեզներում՝ այդ թվում նաև մսամթերքի: Սակայն դա կապ չունի Հայաստանի ԵՏՄ անդամակցության հետ: Ես գտնում եմ, որ ԵՏՄ անդամակցության հետ կապված ներմուծվող սննդամթերքի գները չեն թանկանա, քանի որ մենք Մաքսային Միության երկրների հետ մաքսի 0-ական տոկոսադրույքի մասին պայմանագիր ունենք : Դեռ ավելին՝ մեր արտահանող մթերքի համար կստեղծվեն նպաստավոր պայմաններ, որը կլինի ավելի օգտակար»:
