Գնդապետի որդին խոստովանել է
Ինչպես արդեն տեղեկացրել էինք Երևանում օգոստոսի 20-ի լույս 21-ի գիշերը ժամը 03.30-ի սահմաններում 7 հոգի դաժան ծեծի են ենթարկել «Պանտերա» անվտանգության ծառայության հերթափոխի պետ Վարազդատ Խոցանյանին, ով այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Այսօր ծեծի ենթարկելու գործով օգոստոսի 21-ին ոստիկանություն է ներկայացել «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի նախկին պետ, ոստիկանության գնդապետ Վանիկ Թանգամյանի որդին և խոստովանություն տվել:
Վարազդատ Խոցանյանի վիճակը գնահատվում է կայուն ծանր: