Գոհար Գասպարյանը` «Եվրատեսիլում» Հայաստանը որակազրկելու թուրքերի պահանջի և դրա հետևանքների մասին
Արդեն տեղեկացրել ենք, որ այս տարի «Եվրատեսիլ-2015»-ին Հայաստանը «Don't Deny» («Մի՛ ժխտիր») երգով ներկայացնելու է հատուկ այս մրցույթի համար ստեղծված «Genealogy» խումբը: Թեև երգը պաշտոնապես դեռ չի ներկայացվել, սակայն այսքանն էլ բավական էր մրցույթի թուրք երկրպագուներին change.org կայքում ստորագրահավաք սկսելու համար: Վերջիններս Եվրոպայի հեռարձակողների միությունից պահանջում են որակազրկել Հայաստանին, քանի որ համաձայն գործող կանոնների՝ մրցույթը քաղաքականացնելն արգելվում է, իսկ տվյալ երգը նրանց պնդմամբ քարոզչություն է Հայոց ցեղասպանության օգտին:
«Այս ամենը չի կարող հետևանքներ ունենալ, քանի դեռ մենք չենք ներկայացրել մեր արտադրանքը»,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով ստորագրահավաքին ասաց «Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը: Վերջինիս խոսքով` Եվրատեսիլն ունի հստակ օրենքներ, որոնք Հայաստանը պահպանում է ամեն տարի, ինչ էլ անելու են նաև այս անգամ:
Գոհար Գասպարյանը նաև անդրադարձավ Ֆրանսիայի մասնակցության դեմ թուրքերի իրականացվող ստորագրահավաքին` նախ ժխտելով, որ Ֆրանսիայի այս տարվա եվրատեսիլյան երգը նվիրված է Հայոց ցեղասպանությանը.
«Նրանք նման բան չեն հայտարարել, ուղղակի ԶԼՄ-ների ապատեղեկատվությունն է: Պարզապես ասել են, որ ոգեշնչվել են Առաջին աշխարհամարտի դեպքերից»:
մանրամասները` սկզբնաղբյուրում: