Գոհար Հովհաննիսյանը, Վարդան Բադալյանը, Արմենչիկը, Միստր X-ն ու Նորոն՝ հանուն սիրիահայերի (լուսանկարներ)
Ժողովրդական երգչուհի Գոհար Հովհաննիսյանն օրերս է վերադարձել Ամենրիկայի Միացյալ Նահանգներից, որտեղ գործընկերների՝ Վարդան Բադալյանի, Արմենչիկի, Նորոյի ու Միստր X-ի հետ համերգային ծրագրով է հանդես եկել:
«ԱՄՆ-ի մի շարք համեգասրահներում բարեգործական ծրագրով ենք հանդես եկել, որի ողջ հասույթը տրամադրվել է Սիրիայում ապրող մեր հայրենակիցներին: Խմբակային համերգներից բացի, ես ու Վարդան Բադալյանը ժողովրդական երգերով հանդես ենք եկել Ամերիկայի հայտնի «Pasadena civic» թատրոնում»,- ESem.am-ի հետ զրույցում ասաց Գոհարը, ով պատրաստվում է կրկին մեկնել Միացյալ Նահանգներ
«Դեռ մեկ շաբաթ չկա, որ եկել եմ, բայց նորից պատրաստվում եմ գնալ:) Այս անգամ Լոս Անջելեսի մի քանի համերգասրահում ես, Աղասի Իսպիրյանն ու Ռուբեն Սասունցին ժողովրդական երգերի երեկոներ ենք ունենալու»,- նշեց նա:
Երգչուհու փոխանցմամբ՝ գարնանը եռյակը համերգներով հանդես կգա Ռուսաստանի մոտ 17 քաղաքում, ապա՝ Եվրոպայում: «Հայաստանի հանդիսատեսի համար էլ ելույթներ անպայման կունենանք, բայց դեռ հստակ չէ, թե երբ»,- հավելեց Գոհարը:
Ըստ նրա՝ այժմ համերգային շրջագայություններին զուգահեռ զբաղված է նոր երգերի ձայնագրմամբ: «Այս տարվա հետ կապված շատ ծրագրեր ունեմ: Հուսամ՝ նաև նոր տեսահոլովակով հանդես կգամ: Երեք երգ կա, այժմ քննարկում ենք, թե որի հիման վրա նկարենք տեսահոլովակ»,- նշեց երգչուհին՝ հավելելով, որ Հայաստանում մենահամերգով հանդես գալու մեծ ցանկություն ունի:
