Գոնե մեռնեի, նոր իմանայի, որ Հայաստանում արվամոլություն կա. Վարդան Բոստանջյան
Հուլիսի 9-16-ին տեղի կունենա «Ոսկե ծիրան» փառատոնը: Կցուցադրվի 100 ֆիլմ, որից երկուսն արվամոլների մասին է և նկարահանվել է Հայաստանում: «Իրավունք»-ն ԱԺ կրթության, գիտության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանից հետաքրքրվել է՝ ինչպես կարձագանքի այս ամենին:
«Իզուր եք այդ հարցն ինձ տալիս: Ահավոր վատ եմ վերաբերվում: Գուցե հետամնաց ու նահապետ մարդ եմ: Կուլտուրայից դրդված՝ այլ բառեր չեմ ուզում ասել: Չեմ հասկանում՝ ով է խթանում, ով է նպաստում, ֆինանսավորում, փող տալիս: Բայց բոլոր դեպքերում հայ ժողովուրդը... գոնե ես մեռնեի, նոր իմանայի, որ արվամոլություն կա»,- ասել է Վարդան Բոստանջյանը: