Գոռ Սահակյանը` Եվրոպայի կրկնակի չեմպիոն
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, 67 կգ քաշային Գոռ Սահակյանը երկրորդ տարին անընդմեջ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։
Սահակյանը երկամարտի 311 կգ արդյունքով (140+171 կգ) դարձել է ոսկե մեդալակիր։
Հրում վարժությունում Գոռը գլխավերևում պահեց 171 կգ ծանրաձողն ու արժանացավ նաև փոքր ոսկե մեդալին, իսկ պոկում վարժությունում դարձավ փոքր բրոնզե մեդալակիր։