Գոռ Վարդանյանը չի ներկայանում դատական նիստերին
«Միջազգային դուքենդոյի և ֆուլ կոնտակտ կարատեի ֆեդերացիայի նախագահ, դերասան Գոռ Վարդանյանը, թեև դատարանի՝ բերման ենթարկելու մասին որոշմանը, չի ներկայանում դատական նիստերին։ Մամուլում ավելի վաղ նշվել էր, թե դերասանն ու իր փաստաբանը վատառողջ են։ Երեկ «Ժամանակի» հետ հեռախոսազրույցում դերասանի եղբայր ներկայացած անձն ասել է, թե Գոռ Վարդանյանը գնացել է նկարահանման։ Ասել կուզի՝ Վարդանյանը, այնուամենայնիվ, տնից դուրս է գալիս»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ Ժամանակ թերթի այսօրվա համարում։