Գորբաչովը Օբամային «կաղ բադ» է անվանել
Խորհրդային Միության առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը հայտարարել է, որ հիասթափվել է ԱՄՆ նախագահից և Բարաք Օբամային «կաղ բադ» է անվանել: Այս մասին հայտնում է «ՌՍՆ» ռադիոկայանը:
«Օբաման կաղ բադ է: Սեփական աշխատանքը չի կարելի նման անշնորք կերպով անել: Որոշել է մեղադրանքներ տարածել: Իբր հանդիպել են մեր նախագահի հետ, ողջունել են միմյանց: Իսկ դրանից օգուտ չկա, ափսո՜ս: Ես նրա մասին ավելի լավ կարծիք ունեի»,- մեկանաբանել է Գորբաչովը «Մեծ քսանի» Բրիսբենում կայացած գագաթաժողովը:
Հիշեցնենք, որ գագաթաժողովի մեկնարկից առաջ ունեցած իր ելույթում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ռուսաստանը համեմատել էր Էբոլայի համաճարակի հետ և անվանել «վտանգ աշխարհի համար»:
