Գործարար Ստերլիգովը վերադառնում է Մոսկվա
Ռուս գործարար Գերման Ստերլիգովը կվերադառնա Ռուսաստան, որպեսզի խոսակցություններ չլինի այն ամսին, թե իբրև նա խուսափում է արդարադատությունից:
-Ես որոշել եմ հինգշաբթի մեկնել Ռուսաստան, որպեսզի խոսակցություններ չլինի այն մասին, որ ես խուսափում եմ արդարադատությունից, իսկ ընտանիքս կթողնեմ այստեղ, հստակեցրել է նա: Այդպիսի խոսակցությունները վնասում են Ղարաբաղի և Ռուսաստանի հարաբերություննեևրին: Չարժե ինձ համար վիճաբանել, փոխանցում է lifenews.ru կայքը:
Ըստ Ստերլիգովի` Մոսկավյում նա շարունակելու է հերքել ազգայնականների հետ կապերը: Գործարարը պնդում է, որ առաջին անգամ լսել է ԲՈՐՆ հապավումի մասին անցյալ շաբաթ:
Ստերլիգովի խոսքերով, նրան հետապնդում են ամերիկյան հատուկ ծառայությունների պատվերով: Հողագործը հայտարարել է, որ արևելյան կառույցները, որոնք երազում են Ռուսաստանում իշխանափոխություն անել, համարում են նրան խոչընդոտ: Նա համոզված է, որ խանգարում է, որպեսզի Ռուսաստանում հեղափոխություն լինի:
Հետաքննիչների հարցերին պատասխանելուց հետո Ստերլիգովը հույս ունի վերադառնալ Ղարաբաղ գյուղացիական տնտեսություն ստեղծելու համար: Գործարարը խոստովանել է, որ նրան շատ է դուր եկել ղարաբաղյան բնությունը, մարդիկ և ավանդույթները: