Գործարարի բարեկամը դիրքում կրակել է ծառայակցի գլխին. վերջինի վիճակը ծայրահեղ ծանր է
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ շաբաթ օրը, հունիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արցախի Հանրապետությունում։ Ասկերանի մարտական դիրքերից մեկում զինվորների վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով։
Կայքի փոխանցմամբ, զինվորներից մեկը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հոսպիտալ։
Նշվում է, որ վիրավորը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, իսկ նրա վրա կրակոցներ արձակողը Հայաստանում հայտնի գործարարներից մեկի բարեկամն է, ում տվյալները, նախաքննության շահերից ելնելով, այս պահին չեն հրապարակվում։