Գործարարի Porsche Panamera-ն կրկին տեղափոխվեց «գաի պլաշչադկա»
Երեկ՝ օգոստոսի 17-ին, Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել Porsche Panamera մակնիշի 77 DD 077 համարանիշի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված ավտոմեքենայի վարորդի նկատմամբ կազմվել է վարչական ակտ, քանի որ դիմապակին եղել է թաղանթապատված։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված մեքենան օգոստոսի 11-ին նույնպես տեղափոխվել էր «տուգանային հրապարակ» նույն արարքի համար, սակայն ավտոմեքենան «տուգանային հրապարակից» թողնելուց հետո օրինախախտ վարորդը դասեր չքաղելով՝ կրկին թաղանթապատել է ավտոմեքենան։ Ստացվում է, ինչպես ժողովուրդն է ասում՝ կարմիր կովն իր կաշին չի փոխում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան հաշվառված է Երևան քաղաքի Օրբելի եղբայրների փողոցի բնակիչ, 50-ամյա Էդուարդ Չոբանյանի անվամբ, իսկ ըստ տեղեկությունների՝ նա Պռոշյանի կոնյակի գործարանի սեփականատերերից է։
