Գործարարները բողոքում են Արտակ Շաբոյանից. չի բացառվում վերջինիս պաշտոնանկությունը
«ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի և գործարարների նոյեմբերի 11-ին կայացած հանդիպումից «Ժողովուրդ»–ին նոր մանրամասներ են հայտնի դարձել։ ՀՀ վարչապետը գործարարների հետ առանձնազրույց Է ունեցել, որի ժամանակ վերջիններս հայտնել են իրենց մտահոգությունները տարբեր հարցերի շուրջ։ «Ժողովուրդ»–ը պարզեց, որ զրույցի թեմաներից մեկը եղել է տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի գործունեությունը։ Այսպես՝ գործարար թևը Կ. Կարապետյանին դժգոհել Է, որ հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը անհիմն և առանց ստույգ փաստերի տուգանքներ Է սահմանում։ Եվ «Երևան գարեջուր» ընկերությանը 110 միլիոն դրամով տուգանելու որոշումը, ըստ որոշ տեղեկությունների, կապված Է հենց այս բողոքների հետ։ Ըստ Երևույթին, վարչապետը «դաստիարակչական» զրույց է ունեցել Շաբոյանի հետ, վերջինս Էլ որոշել Է ավելի լավ «աշխատել»։ «Ժողովուրդ»–ի աղբյուրները փոխանցում են, որ չի բացառվում՝գործարարները հասնեն նրան, որ Արտակ Շաբոյանը լքի պաշտոնը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
