Գործազուրկներին նպաստից չե ՞ն զրկելու
Այսօր խորհրդարանում աառաջին ընթերցմամբ ընդունվեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից ներկայացված «Զբաղվածության մասին» նոր օրենքի նախագիծը, որը նախատեսում է երկրում հաշվառված գործազուրկներին այլեւս նպաստ չտալու մասին: Նոր օրենքի նախագծի մանրամասներին ծանոթանալու համար էլ Forums.am-ի թղթակիցը դիմեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին, ով փոխանցեց հետեւյալը. - Օրենքի նախագծի ողջ տրամաբանությունը զբաղվածոթյան ոլորտում պասիվ ծրագրերից ակտիվ ծրագրերին անցնելն է: Կարծում եմ այն ծրագրերը, որոնք դրված են օրենքի հիմքում եւ այն ծրարգրերը որոնք իրականացվելու են, առավելագույնս նպաստելու են ոլորտին հատկացված միջոցները ավելի հասցեական ուղղելուն, գծային խնդիրների կարգավորմանը, որոնց համար այս ոլորտին կոնկրետ միջոցներ հատկացվում են: Իսկ դա առաջին հերթին աշխատաշուկայում առկա առաջարկին ու պահանջարկին համապատասխան ծրագրերի իրականացումն է` մասնագիտական ուսուցման, այսինքն աշխատանք փնտրողներին, գործազուրկներին, ինչպես նաեւ գործատուներին` հաշմանդամների մասով, ինչպես նաեւ աշխատաշուկայում անմրցունակ անձանց մասով համապատասխան ծրագրերի իրականացում է: Եվ այս մասով կարծում եմ, օրենքը չկարդալու, ամբողջությամբ չըմբռնելու պատճառով էր, որ ներկայցվում էր օրենքի նախագծի այլ տրամաբանությունը, կամ այլ իմաստներ էր տրվում այդ օրենքի նախագծի հիմքերի հետ կապված: - Ինչպե՞ս ստացվեց, որ կառավարությանը վերանայեց այդ օրենքը հիմա: -Սոցիալական պաշտպանության ոլորտում վարվող քաղաքականության շրջանակներում կարեւորագույն փոփոխություն առաջադրող խնդիր է սա: Եթե անձը պասիվ ծրագրի մասնակից է, որեւէ կերպ չի փորձում աշխատանք գտնել, մենք համարում ենք, որ ամենին չպետք է անենք փոխելու այդ հոգեբանությունը: -Պարոն Ասատրյան դեռ օրենքի նախագիծը չընդունված կարծիքներ են հնչում, որ այդ օրենքով կառավարությունը փորձում է պարզապես այդ նպաստից զրկել գործազուրկներին: Ինչպե՞ս դա կմեկնաբանեք: - Չգիտեմ ինչ կարծիքներ են հնչում, բայց նման բան չկա, պարզապես այս նոր օրենքով ունենալու ենք ավելի ակտիվ զբաղվածության ծրագրեր, ավելի ակտիվ աշխատաշուկա:
Ա. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
