Գործին «խառնվել» են Սամվել Ալեքսանյանն ու Խաչատուր Սուքիասյանը
«Հրապարակ»-ը գրում է․ «Ռեստորանների տերերի մոտ դժգոհություն է հասունանում ընդդեմ իշխանությունների: Սամվել Ալեքսանյանի եղբորորդու և նրա կնոջ հետ պատահած միջադեպը (կինը «Բելաջիոյի»` խանութի, Սերգեյի դուստրն է) լցրել է ռեստորանատերերի համբերության բաժակը, որոնք առանց այն էլ արտակարգ ռեժիմի հետ կապված՝ լավ օրեր չեն ապրում:
Հիշեցնենք, որ «Կոնգ» սրճարան են մտել ոստիկանները և հայտարարել, որ իրավունք չունեն աշխատելու՝ պետք է փակվեն։ Ապա ծեծի են ենթարկել այնտեղ ժամանակ անցկացնող անձանց։ Ռեստորանատերերը ցանկացել են բողոքի ակցիաներ իրականացնել, սակայն գործին «խառնվել» են Սամվել Ալեքսանյանը, Խաչատուր Սուքիասյանը, հորդորել են` «էս խառը մոմենտին կրակի վրա յուղ չլցնել»: Ի դեպ, միջադեպի ընթացքում «քաշքշված» Ռոման Մուրադյանը ոչ միայն Ալեքսանյանի եղբորորդու` Արտակ Ալեքսանյանի ընկերն է, այլև ներկայիս ոստիկանապետի բարեկամներից և ՊՆ-ի մատակարարներից»:
Մանրամասները՝ թերթի համարում։