Գործն ուղարկվել է ՀՔԾ
Հայտնի է, որ օրեր առաջ Ապարանի բաժին տեղեկություն էր ստացվել, որ ժամկետային զինծառայող 19-ամյա Գևորգ Սարգսյանին, որը գտնվելիս է եղել կարճաժամկետ արձակուրդի մեջ, Ապարան քաղաքի բնակիչ 39-ամյա Կարեն Եղիազարյանը և նրա եղբայրը՝ Երևան քաղաքի բնակիչ 41-ամյա Հայկ Եղիազարյանը, կանչել են Ապարան քաղաքի Մ. Բաղրամյան փողոցի թիվ 45 հասցեում գտնվող «Գնթունիկ» սուպերմարկետ, որտեղ ծեծի են ենթարկել և հայտնել, որ նա սուպերմարկետից հափշտակել է 5 մլն 400 հազար դրամ գումար:
Հիշեցնենք, որ Newsmedia-ի հետ զրույցում քաղաքապետը հերքել իր մասնակցությունը վերը նշված միջադեպին:
Մինչդեռ, ոստիկանության լրատվական ծառայությունից քիչ առաջ տեղեկացանք, որ վերոհիշյալ գործով նախապատրաստվող նյութերը այսօր ուղարկվել են Հատուկ Քննչական ծառայություն:
