Գործող սակագնով տրանսպորտ շահագործելն արդեն անհնար է. փոխքաղաքապետ
Տրանսպորտի ուղեվարձի հարցով հանձնաժողովն աշխատում է ծանրաբեռնված, բաց եւ թափանցիկ։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը եւ հավելեց, որ հաշվարկներ են իրականացվում, եւ հավանաբար մեկ ամսից կամ մի քիչ ավելի ուշ հանձնաժողովը կավարտի աշխատանքները: «Տրանսպորտի սակագինը նույնը չի մնալու, այն կբարձրանա՝ միտումը դեպի թանկացում է: Գործող սակագնով տրանսպորտ շահագործելն արդեն անհնար է»,- ասաց փոխքաղաքապետը եւ հավելեց, որ տրանսպորտի սակագնի բարձրացման դեպքում պարտադիր պետք է բարձրանա նաեւ սպասարկման որակը, քանի որ սա է հանրային պահանջը։
