Գործը փակելու ուղղությամբ աշխատում է Վարդան Այվազյանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Պանտերա» անվտանգության ծառայության հերթափոխի պետ Վարազդատ Խոցանյանին դուրս են գրել հիվանդանոցից. թեեւ նա ֆիզիկապես ապաքինվել է, բայց նյարդային, հոգեբանական խնդիրներ ունի: Մեր տեղեկություններով, Վարազդատ Խոցանյանը հաճախ մտերիմների համար տարօրինակ բաներ է ասում ու անում, այցելում է հոգեբանի:
Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ ՀՔԾ-ում քննվող գործի շրջանակներում արդեն ստացվել է դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, ըստ որի՝ հասցված մարմնական վնասվածքը գնահատվել է միջին ծանրության:
Մեր տեղեկություններով, ոմանք ամեն ինչ անում են, որպեսզի գործը փակվի, այդ գործում առավել շահագրգիռ են մի քանի հայտնի ախալքալաքցիներ: Նրանցից մեկը Ռուսաստանում ապրող վիրահայ գործարար, հայտնի Ախալքալաքցի Նորոն է, մյուսը՝ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում