ԳՈՐԻՍԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՎԻՐԱՎՈՐՆԵՐ ԵՆ ՏԵՂԱՓՈԽԵԼ
Մեր տեղեկություններով՝ գիշերը վիրավոր վիճակում Գորիսի բժշկական կենտրոն են տեղափոխվել 6 զինծառայող ռազմական գործողությունների ամբողջ երկայնքից: Տեղեկությունը Գորիսի բժշկական կենտրոնից չհաստատեցին, սակայն չհերքեցին էլ՝ նշելով, որ այս պահին որևէ ինֆորմացիա չեն կարող տրամադրել:
Հիշեցնենք, որ Մարտունի քաղաքի բժշկական կենտրոն կեսգիշերից տասը վիրավոր է տեղափոխվել, այս մասին հայտնեցին բժշկական կենտրոնում SputnikArmenia-ի թղթակցին։
Նրանցից չորսը տեղափոխվել են Երևան, նրանց անհրաժեշտ է եղել մասնագիտացված օգնություն։ Մնացածների վիճակը բավարար է, նրանց կյանքին ոչինչ չի սպառնում։