Գորիսի ՔԿՀ-ում ստուգումներից հետո անհետացել է «զոն նայող» Կարոն
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մեզ հայտնի դարձավ, որ հոկտեմբերի 31-ին իրավապահ մարմինները դիմակավորված ներխուժել են Գորիսի ՔԿՀ և սկսել են բոլոր խցերում ստուգումներ իրականացնել՝ ընդ որում, տակնուվրա անելով ամեն ինչ: Այս ստուգումները դուր չեն եկել կալանավորներին ու դատապարտյալներին, որոնք սկսել են դժգոհություն արտահայտել և մեծ աղմուկ բարձրացնել: Շատ արագ իրավապահներին հաջողվել է կարգավորել իրավիճակը: Սակայն այս պատմության մեջ ուշագրավն այն է, որ «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, թե այդ ստուգումներից հետո անհետացել է Գորիսի քրեակատարողական հիմնարկի «զոն նայող» Կարոն: Նկատենք, որ ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժինը, անդրադառնալով ՔԿՀ-ում կալանավորների բունտին, «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ նման բան չկա՝ փոխարենը հայտնելով, որ նյութեր են նախապատրաստվում «Գորիս» քրեակատարողական հիմնարկում որոշ դատապարտյալների և կալանավորված անձանց կողմից ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու կապակցությամբ: Ասել է, թե ՔԿ վարչությունը չի հերքում, որ Գորիսի ՔԿՀ-ում առնվազն անկառավարելի իրավիճակ է եղել»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։