Գորիսի «Սդղի գյոլի» միջադեպի ողջ պատասխանատվությունը կընկնի Աղվան Հովսեփյանի ուսերին.
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես երևում է՝ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն այլևս հրաժարվել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ մայիսի 2-ին Սդղլի գյոլում տեղի ունեցած միջադեպի գործը ՀՀ քննչական կոմիտեից պահանջելու մտքից: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ գործը վերահսկող դատախազն այլևս չի դիմել ՀՀ քննչական կոմիտե` քրեական գործի շրջանակներում կատարված քննչական գործողություններին և դրանց ընթացքին ծանոթանալու համար:
Հիշեցնենք, որ դեռևս մայիսի վերջին ՀՀ գլխավոր դատախազությունը քննչական կոմիտեից պահանջել էր քրեական գործի նյութերը, բայց մերժում էր ստացել: Այլ կերպ ասած՝ ՀՀ գլխավոր դատախազությունում այլևս համակերպվել են այն մտքի հետ, որ ՀՀ քննչական կոմիտեն է որոշում երբ և ինչ պետք է տեղեկացնի դատախազությանը:
Ըստ ամենայնի, Գևորգ Կոստանյանը, շատ լավ գիտակցելով, որ այս գործի հետ կապված առջևում դեռ շատ աղմուկ և քննարկումներ են լինելու, ցանկանում է այնպես անել, որպեսզի քրեական գործի ողջ պատասխանատվությունն ընկնի ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի ուսերին»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:
