Գորիսում որոշել են «գիտությունների դոկտոր» Լիսկայի դասախոսություններով սերունդ կրթել. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է. «Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը թեև ժամանակավորապես հեռացել է Հայաստանից, բայց նրա հայրենի Գորիսի պետական համալսարանում, որի ռեկտորին ժամանակին ինքն է նշանակել, որոշել են «գիտությունների դոկտոր Լիսկայի» դասախոսություններով սերունդ կրթել։
Վերջերս լույս է տեսել «Սյունիք հայագիտական հանդես»-ը, որը որպես դասագիրք է կիրառվում Գորիսի համալսարանում: Հանդեսում առանձին բաժնով ներկայացված են նախկին մարզպետի՝ ՏԻՄ-ին վերաբերող աշխատությունները՝ «ՀՀ վարչատարածքային բաժանումը և Սյունիքի մարզի ստեղծումը» և «ՀՀ վարչատարածքային նոր բաժանման անհրաժեշտությունը» խորագրերի ներքո»։
Մանրամասները՝ թերթի համարում: