Գորիսում որոշները գործարար Գագիկ Առուշանյանի որդուն կատակով քաղաքապետ են արդեն անվանում
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Գորիսի քաղաքապետի ՀՀԿ ամենահավանական թեկնածուն Սյունիքի մարզում հայտնի գործարար Գագիկ Առուշանյանի որդին է՝ Առուշ Առուշանյանը։
Թերթի տեղեկություններով՝ Գորիսում որոշ մարդիկ չեն էլ սպասում քաղաքապետի ընտրություններին և արդեն Առուշանյանին կատակով քաղաքապետ են անվանում:
