Գողացել են Հովիկ Աբրահամյանի ազգականի մեքենան.hraparak.am
Պատկերացնո՞ւմ եք այն գողերի վիճակը, որոնք իրենց «սև գործն» իրականացնելուց հետո տեղեկանում են, որ գողացել են վարչապետ Հովիկ Աբրահամյանի ազգականի մեքենան:
Մխչյան համայնքի բնակիչներից մեկի «Նիվա» մակնիշի ավտոմեքենան են գողացել: Մեր տեղեկություններով` մեքենան գողացել են հենց բակից, հասցրել են Դարակերտ համայնք: Մեքենայի գողերը, կամ գողը, առանձնացրել են ավտոմեքենայի արժեքավոր մասերը, այնուհետ թողել են մեքենայի «կմախքը» դաշտում և հեռացել: Ի դեպ, այսքանով չի սահմանափակվել նրանց «գործունեությունը», ավազակները գողոնը լցրել են մեկ ուրիշ մեքենայի մեջ, որը կայանված է եղել մոտակայքում, և հեռացել կրկնակի «ավարով»:
