1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Գողացված «Նիվա», համարանիշեր, պահեստամասեր․ ոստիկանությունն ուժեղացված ծառայության է անցել Երևանում

ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամանով ոստիկանությունն անցել է 24 ժամյա ուժեղացված ծառայության։ Դեկտեմբերի լույս 24-ի գիշերը մայրաքաղաքը սպասարկող ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ուժեղացված ծառայության արդյունքում բացահայտվել են հանցագործության մի քանի դեպքեր։ 

Մասնավորապես բացահայտվել են ավտոառևանգման, համարանիշերի գողության, խանութից պահեստամասերի գողության, ավտոմեքենաներից կատարված գողությունների դեպքեր։ 
Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի ոստիկաններն ուժեղացված ծառայություն սկսելուց առաջ հրահանգավորվել են։ Գնդի հրամանատար Արթուր Խուդինյանը ներկայացրել է ուժեղացված ծառայության նպատակները։

Պարեկայինները պետք է հասարակական կարգի պահպանությունից զատ կանխեն ու թարմ հետքերով բացահայտեն հանցագործության դեպքեր՝ արագ արձագանքելով ահազանգերին։ 
Կարմիր բերետավորները, «հրեշտակներն» ու Երևանի համայնքները սպասարկող պարեկային ոստիկանները հրահանգավորումից հետո շարժվել են իրենց վաստահված տարածքներ։ 

Մաշտոցի պողոտայում պարեկայինները հայտնաբերել են առանց առջևի համարանիշի «x6», որի վարորդը ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ տարածք հրավիրված ճանապարհային ոստիկանների կողմից։ Աջափնյակ վարչական շրջանում էլ հայտնաբերվել է հետևի համարանիշի թվերից մեկը փակված մեքենա։ Այս դեպքում ևս վարորդը վարչական պատասխանատվության է ենթարկվել։ 

Երևանի տարբեր վարչական շրջաններում պարեկայինները հայտնաբերել ու ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ են տեղափոխել մարմնավաճառությամբ զբաղվելու մեջ կասկածվող անձանց։ 

Ուժեղացված ծառայությունը կանխում է հանցավոր դրսևորումները։ Պատահական չէ, որ դեկտեմբերի լույս 24-ի գիշերը հասարակական կարգի դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ որևէ ահազանգ ոստիկանություն չի հնչել։ Էրեբունու ոստիկանները Խաղաղ Դոնի փողոցում կասկածելի վարքագծով երկու երիտասարդի են նկատել, որոնց տեղափոխել են ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղ պարզվել է, որ 22-ամյա Արկադի և 18-ամյա Ավետիս Դավթյանների մոտ եղած հաշվիչ հայելին ու ձայնարկիչը գողացված են։ 

Եղբայրները հայտնել են, որ դրանք գողացել են Նուբարաշենի խճուղու շենքերից մեկի բակում կայանված «Օպելից»։ Դեպքը տեղի է ունեցել նրանց բերման ենթարկվելուց ժամեր առաջ։ Բացատրական աշխատանքի արդյունքում նրանք հայտնել են նաև, որ օրեր առաջ Էրեբունի և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում կայանված երեք մեքենայից ևս գողություն են արել։ 

Գիշերային ուժեղացված ծառայության ընթացքում անձնական ունեցվածքի գողության դեպքեր են բացահայտել նաև ոստիկանության Կենտրոնական բաժնի անչափահասների գործերով ծառայողները։ Նրանք Նար Դոսի փողոցում նկատել են ռուսական համարանիշերով «Նիվա» մակնիշի ավտոմեքենա։ Տեղում պարզել են, որ մեքենան փաստաթղթեր չունի, վարորդը՝ ևս։ Տարածք հրավիրված ճանապարհային ոստիկանության ծառայողները մեքենան տեղափոխել են պահպանվող հատուկ տարածք։ 

Հետագա միջոցառումներով ոստիկանները պարզել են, որ այդ ավտոմեքենան գողացված է։ Մասնավորապես, դեկտեմբերի 22-ին ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքում մի տղամարդ հաղորդում էր տվել, որ իր «Նիվան» գողացել են։ Ընդ որում, մեքենան հաշվառված է Հայաստանում։ Այն հափշտակած Արսեն Նորպարոնյանը մեքենայի հայկական համարանիշերն ու փաստաթղթերը պահել է, իսկ մեքենայի վրա տեղադրել ռուսական համարանիշեր։ 

Ոստիկանությունում պարզվել է նաև, որ այդ համարանիշերը ևս գողացված են։ Նախնական տվյալներով՝ Երևանի բնակիչ, 33-ամյա Արսեն Նորպարոնյանը ռուսական համարանիշերը գողացել է Արաբկիր վարչական տարածքում կայանված մի մեքենայից, որի վարորդը ևս դիմել էր ոստիկանություն։ 

Բայց սա էլ դեռ ամենը չէ։ Ոստիկանության Մարաշի բաժանմունք տեղափոխված «Նիվայի» զննությամբ ոստիկանները բեռնախցիկում հայտնաբերել են երկաթե լինգ և մեքենայի պահեստամասեր։ Հետագա միջոցառումներով պարզվել է, որ պահեստամասերը նույնպես գողացված են։ 

Դեպքը դարձյալ տեղի է ունեցել Արաբկիր վարչական տարածքում։ Արսեն Նորպարոնյանը բացատրությամբ հայտնել է, որ հայտնաբերվածը գողացել է Հրաչյա Քոչարի փողոցում գտնվող պահեստամասերի խանութից՝ բերման ենթարկվելու գիշերը։ 

Այսպիսին էր ոստիկանության Երևան քաղաքի վարչության ենթակա ստորաբաժանումների՝ դեկտեմբերի լույս 24-ի գիշերը իրականացրած ուժեղացված ծառայությունը։ Բնակչության անդորրով ու սեփականության պաշտպանությամբ մտահոգ ոստիկանների գիշերային ուժեղացված ծառայությունները պարբերական են։

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan