«Ժողովուրդ» թերթի նման ցածրակարգ պահվածքը ուղակի զավեշտ է առաջացնում. Արթուր Միսակյան Hartak.am
Hartak.am-ը գրում է .
Hartak.am-ը հարց ուղղեց ՕԵԿ խոսնակ Արթուր Միսակյանին:
-Պ-ն Միսակյան՝ այսօր «Ժողովուրդ» թերթում կար մի հրապարակում, որի վերնագիրը, մեղմ ասած, վիրավորական բնույթ էր կրում ՕԵԿ-ի մասին: Ինչպես կմեկնաբանեք թերթում տեղ գտած նյութը:
-Ինչ է ստացվում: Արթուր Բաղդասարյանի «Շաբաթ երեկո» հեռուստահորդմանը հարցազրույց տալուց հետո, կարծես թե հենց վարչապետ Հովիկ Աբրահամյանի ցուցումով 2 արձագանք եղավ: Առաջինին արդեն անդրադարձել եմ: Խոսքը վերաբերում է Հայաստանի միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության արձագանքին, և մյուսը՝ ինչպես խոսում են շատերը վարչապետի պաշտպան, հաճախ նրա փիառով զբաղվող «Ժողովուրդ» թերթը, որը ԲՀԿ-ից դուրս եկած պատգամավորներին հարցնում է ՕԵԿ մտնելու ցանկության մասին և մարդկանց պատասխանները մեկնաբանում յուր ընկալումներին համարժեք, թե իբր այդ պատգամավորները ՕԵԿ-ական դառնալը հայհոյանք են համարում:
Մանրամասները ` սկզբնաղբյուրում
