«Ժողովուրդ». Ուժայինները պատրաստվում են. ի՞նչ ներքին հրահանգ է իջեցվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մինչ Երեւանի ավագանու թեկնածուները նախապատրաստվում են սպասվելիք ընտրություններին, ՀՀ ուժային կառույցներում այս օրերին ինքնակազմակերպման գործընթաց է սկսվել:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ավագանու ընտրություններից առաջ ուժային կառույցներն իրենց ենթակա ստորաբաժանումների ղեկավարներին հրահանգ են իջեցրել, որ բոլոր այն անձինք, որոնք այս օրերին գտնվում են արձակուրդի մեջ, վերադառնան աշխատանքի:
Ավելին՝ ըստ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների՝ ներքին հրահանգ է իջեցվել սեպտեմբերից սկսած այլեւս որեւէ մեկին թույլ չտալ արձակուրդ գնալ եւ արտակարգ ռեժիմով աշխատել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում