Ժողովուրդը կարող է լինել մտահոգ, բայց մոլորյալ երբեք...
Մեր ժողովրդին բաժին ընկած դժբախտությունը բնավ էլ նրանում չէ, որ մենք փոքրաթիվ ժողովուրդ ենք կամ շրջապատված ենք թշնամի ժողովուրդներով, այլև այն բանում է, որ ժամանակ առ ժամանակ որոշ մոլորյալ մոլորեցնողներ տնօրինել են մեր Հայրենիքի և ժողովրդի ճակատագիրը... Ցավոք դա եղել են այն մոլորյալ իշխանավորները՝ ովքեր հրապուրվել են պաշտոնի շքեղությունից, շեղվել կամ հեռացել են ճշմարտությունից կամ ճիշտ ուղուց:
Մեր կարճ կյանքի շուրջ երեք տասնամյակում քաղաքական տարբեր մոլորեցնող հնարքներով մեր կյանքը վեր էր ածվել կատարյալ դժոխքի... Մենք բոլորս հայտնվել էինք նույն ճահճի մեջ...
Հ.Գ. Միանգամայն արդարացիորեն այսօր քաղաքական դաշտի այդ մոլորյալ մոլորեցնողներն իրենք են հայտնվել մոլորության մեջ... Մոլորությունը մոլորություն, բայց նրանք գուցե չեն մտածել, որ քրեական պաժից զատ, որն անխուսափելիորեն հյուրընկալելու է իրենց, կա ևս մեկ այլ խստագույն պատիժ՝ դա Աստծու դատաստանն է... այդ դատաստանն ամենաարդարն է, ամենաաազնիվն ու ամենաանողոքն է. այդ դատաստանում չկա մոլորություն, կա միայն ճշմարտություն, իսկ պատիժը համաչափ է ու դաժան հատկապես այն ստահակ իշխանավորների նկատմամբ՝ ովքեր դաժանաբար ստորացրել են մի ողջ ժողովրդի...
Եթե դեռ կարող եք մտածել, ապա մտահոգվեք...
Արմեն Դանիելյան
