Գողության մեղադրանքով հետախուզվողը` Գաջեգործների փողոցում
Դեկտեմբերի 26-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, Երեւանի Գաջեգործների փողոցի թիվ 76 հասցեի մոտից բերման է ենթարկվել 1992 թ. ծնված Էլմիրա Խ.-ն։
Նա նոյեմբերի 24-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերի մեղադրանքով:
