Գողը ցատկել է պատուհանից և ուշագնաց եղել
Նախօրեին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանի Էրեբունի վարչական շրջանի տարածքում. գողը պատուհանից դուրս է ցատկել և ուշագնաց եղել: «Փաստինֆո»-ի տեղեկություններով, դեպքի մասին հայտնել է տան բնակչուհին, հայտնելով, որ իրենց տուն գող է մտել, ով, տեսնելով իրեն, պատուհանից դուրս է ցատկել եւ ուշագնաց եղել:
Պարզվել է, որ երիտասարդը լուսադեմին՝ բաց պատուհանից, մուտք է գործել մի տուն և փորձել գողություն կատարել, սակայն տան անդամների արթնանալու պատճառով հանցագործությունն ավարտին չի հասցրել և պատուհանից ցատկելով ցած` փորձել է դիմել փախուստի և ուշագնաց է եղել:
Վերջինս բերման է ենթարկվել:
