Ժպիտով ցավը հանդուրժող տղեդ եմ ՀԵՐ. Սոս Ջանիբեկյան
Շնորհակալ եմ Մեծությյանդ Մեծս…
Փոքրին Մեծարող «է»ությանդ խոնարհ եմ Հեր…
Փայլին դիմացող կամքիդ հետևորդնեմ Հեր…
Տվածդ չափով բավարարվողնեմ Տ«Է»ր…
Մարդ մնալու արվեստին ճանաչացնողնես Հեր…
Ախ՜… Արյունդ երակներիս մեջ սրբացնողնեմ ՊԱՊ…
Ժպիտով ցավը հանդուրժող Տղեդ եմ ՀԵՐ…
Սարերից ձայնդ լսողնեմ …
Բնազդային իմաստությունդ կրողնեմ…
Ինչպես Դու` կփորձեմ ես էլ ձևերին չգայթակղվել ու մնալ հավատարիմ ԲՈՎԱՆԴԱԿՈւԹՅԱՆԸ…
Բովանդակությունդ փորձեմ պահպանել…
Հավերժությունդ փորձեմ լսել…
Ու հաստատել որ ոչ թե մութը լույսի բացակայությունն է, այլ նրան իր կարիքով ստեղծողը…
«Փողկապի» տակ , հասարակ լինելուդ ուժն է ՒՐԱԿԱՆ…
Բազմանշանակ լինելուդ Միանշանակ արժեքներդ են Մնայուն…
Անսահման ՍԵՐդ ու Հավատդ ամրացրեց զավակներիդ իսկական ախպերությունը…
Հայհոյանքդ օրհնանք միշտ կհնչի մեր ականջներում…
Ազնվությանն անդավաճան , պայքարդ կսթափեցնի կեղծ բարեկեցության վազող «Է»ությանս…
Բարիությունդ կճանաչեմ որպես ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ու կխուսափեմ ճարահածյալ բարիությունից…
Բարուությունն ուժի մեջ Հույս է, թուլության մեջ հնարք…
Անունդ հեռվից հնչեցնողին ամենամոտը կխհոնարվեմ…
Մասիսով եղանակը կվորոշեմ…
Սեր կապրեմ …
Բնությանը Մոտ…
Խունկ կվառեմ որ հոտդ հիշեմ…
Ի վերջո բոլո ճանապարհները դեպի Սեփական Ես-դ է… Մաքուր կքայլեմ տվածդ Ճանապարհով…
p.s .Ներողություն եմ խնդրում բոլոր լրագրողներին ում կնյարդայնացնի որ այս վշտի պահին ինտերնետի միջոցով հայտնեցի անկախ ինձնից եկած խոսքերս…