Գրիգոր Հարությունյանի, ու մեր բոլոր ՀԵՐՈՍՆԵՐԻ հիշտակը միշտ վառ է մնալու.VIDEO
Ադրբեջանի կողմից ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ռազմական գործողությունների վերսկսման հետևանքով հայկական կողմի ունեցած զոհերի ընտանիքներին, մոսկվաբնակ մի խումբ ջավախցիներ 100 000-ական ռուբլի կնվիրաբերեն: Այս մասին, օրեր առաջ տեղեկացրել էր ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Վիրահայերի միասնություն» ՀԿ համանախագահ Տաճատ Վարդապետյանը: Նկատենք, որ մոսկվայաբնակ մի խումբ ջավախքահայեր արձագանքել էին օրերս ՀՀ ԱԺ ամբիոնից պատգամավորի ելույթին, որով նա կոչ էր անում դրամական և հումանիտար աջակցությամբ սատարել սահմանին կանգնած հայ զինվորին:
«Ես շատ ուրախ եմ, որ իմ կոչին առաջինը արձագանքել են իմ հայրենակիցները՝ ջավախահայերը, քանի որ ես ծննունդով Ջավախքից եմ: Այսօր բոլորս պետք է լինենք հայ զինվորի կողքին, սա ազգային խնդիր է»,-Fnews.am-ի հետ զրույցում ասաց Տաճատ Վարդապետյանը ու հավելեց, որ բարերարները ցանկություն են հայտնել որեւէ կերպ չբարձրաձայնել իրենց անունները, քանի որ այդ համեստ քայլով փորձել են իրենց պարտքը կատարել՝ մեր ՀԵՐՈՍ տղաների ընտանիքների առաջ:
Տաճատ Վարդապետյանը տեղեկացրեց նաեւ, որ ընտանիքներից շատերին արդեն իսկ նվիրատվությունները փոխանցվել են, եւ որ այդ պրոցեսը դեռ ընթացքի մեջ է:
Հերթական անգամ էլ, ԱԺ պատգամավոր Տաճատ Վարդապետյանը, ով ամենայն պատասխանատվությամբ է վերաբերում այս գործընթացին, այս անգամ էլ այցելեց ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում զոհված 19-ամյա Գրիգոր Հարությունյանի ընտանիքին: (Fnews.am-ի հրապարակումը անտարբեր չէր թողել այս գործընթացը նախաձեռնող խմբին): Տաճատ Վարդապետյանը իր եւ ջավախահայ իր ընկերների անունից նախ հարգանքի ու երախատագիտության խոսք փոխանցեց Հարությունյանների ընտնանիքին, զրուցեց մեր հերոսի՝ Գրիգոր Հարությունյանի մոր՝ Տիկին Անահիտի ու նրա հարազատների հետ, որից հետո ընտանիքին փոխանցեց նախատեսված դրամական օգնությունը: Ինչպես նաեւ, իր խոսքում նշեց, որ այսուհետ էլ կփորձի դառնալ Հարությունյանների ընտանիքի զինակից ընկերը:
Պարոն Վարդապետյանը մեզ հետ զրույցում նշեց նաեւ, որ ինքն էլ իր ընկերներից է շնորհակալ, որ նրանք անարձագանք չթողեցին իր խնդրանքը, իր հորոդորը՝ կանգնել հայ ժողովրդի ու մեր ՀԵՐՈՍ տղաների ընտանիքների կողքին, քանի որ դրա անհրաժեշտությունը իսկապես տեսնում էր: Այլ մանրամասներ՝ առաջարկվող տեսանյութում:
