Գրիգոր Մելիքսեթյանը հեռացել է Գանձասարից
Դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանը հեռացել է Կապանի «Գանձասարից»: Armsport.am-ի այս տեղեկությունը հաստատեց նաեւ անձամբ ֆուտբոլիստը: Մելիքսեթյանը հայտնեց, որ ակումբում չեն ցանկացել շարունակել համագործակցությունը:
«Իմ պայմանագիրն ակումբի հետ ավարտվում էր 2015թ. հունիսին, բայց օրերս ինձ հայտնեցին, որ չեն ցանկանում շարունակել համագործակցությունը: Ես անակնկալի եկա եւ փորձեցի հասկանալ պատճառները: Ինձ որեւէ մեկը բացատրություն չտվեց»,-նշեց Գրիգոր Մելիքսեթյանը:
28-ամյա դարպասապահը փորձել է զրուցել նաեւ գլխավոր մարզիչ Սերգեյ Պուչկովի հետ. «Մարզիչը չկարողացավ նայել աչքերիս մեջ, հստակ ոչինչ չասաց»:
Ավելացնենք, որ Մելիքեսթյանը «Գանձասարի» վերջին երեք խաղերում ընդգրկված չի եղել հիմնական կազմում: