Գրիգոր-Սեւակ Մխիթարյանի հերթական հաղթանակը
Բրազիլահայ գրոսմայստեր Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը Մոգի դաս Կրուզեսում առաջին մրցանակ նվաճելուց հետո հաղթանակ տարավ նաեւ Ֆորկիլինյա քաղաքում անցկացված օփենում: Մխիթարյանը, կրկին չկրելով ոչ մի պարտություն, 7 հնարավորից վաստակեց 6 միավոր եւ 46 մասնակիցների մեջ դարձավ միանձնյա հաղթող: Այս մասին հայտնում է Armchess-ը: