Գրիգորի Հայրապետովի բարեկամը հրաժեշտ կտա՞ պաշտոնին
ԱՍԵԿՈՍԵ
Քաղաքական շրջանակներում պտտվող ակտիվ լուրերի համաձայն, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը, ամենայն հավանականությամբ հրաժեշտ կտա իր պաշտոնին:
Հիշեցնենք, վերջինս Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության արդեն նախկին պետ Գրիգորի Հայրապետովի բարեկամն է, եւ ըստ մամուլում տեղ գտած լուրերի, Ստեփանյանը այդ պաշտոնին նշանակվել էր հենց Հայրապետովի միջամտությամբ:
Հիշեցնենք նաեւ, որ նախկին իշխանությունների, եւ մասնավորապես Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի չաղ ու բախտավոր պաշտոնավարման օրոք, Աննա Ստեփանյանը հայտնվել էր ընտրական սկանդալի կենտրոնում։
2017 թվականի մայիսին, դեռևս դպրոցի տնօրեն Աննա Ստեփանյանը թիվ 7/20 ընտրատեղամասում էր որպես «Կրթական և մշակութային կամուրջներ» կազմակերպության դիտորդ, բայց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Դանիել Իոննիսյանը տեղում պարզել էր, որ Ստեփանյանը հավատարմագրված չէր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից, թեև ուներ ԿԸՀ-ի կնիքով փաստաթուղթ, որի վրա գրիչով գրված էր նրա անուն-ազգանունը։
NewsMedia.am
Լուրեր Հայաստանից եւ աշխարհից