Գրիգորը տան փոքրն էր, էս տարվա հուլիսին պիտի հետ գար ծառայությունից
Փետրվարի 22-ին՝ ժամը 09:40-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Գրիգոր Կարապետի Եղոյանը:
Արցախի ՊՆ-ից հայտնում են, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
1998 թ. ծնված Գրիգոր Կարապետի Եղոյանը, Շիրակի մարզի Ախուրյան գյուղից էր: Համայնքի ղեկավարը Արծրունի Իգիթյանը, Fnews.am-ի զրույցում ասաց, որ Գրիգորը տան փոքրն էր, ուներ քույր ու եղբայր: Հայրն ու մայրը Հայաստանում չեն` արտագնա աշխատանքի են Ռուսաստանում: Լավ, նորմալ ընտանիք է, աշխատող, իրենց հացը վաստակող: Էս տարվա հուլիսին պիտի հետ գար ծառայությունից:
Խեղճ ծնողներին ասել ենք, որ վիրավոր է, որ շտապ հասնեն, խեղճերը չգիտեն, դեռ,ինչի համար էին գալու: Ահավոր բան է:
