Գրում եմ, որովհետև գիտեմ, կարդում ես. Էմմիի հուզիչ նամակը հայրիկին
Երգչուհի Էմմին իր միկրոբլոգում գրում է.
Գրում եմ, որովհետև գիտեմ, կարդում ես:
Նամակ պապայիս:
Ես երջանիկ եմ ամեն րոպե ու ամեն վայրկյան – չանհանգստանաս: Ես երջանիկ եմ, որովհետև քո աղջիկն եմ, և եթե ունենայի գոնե մի վայրկյան քեզ տեսնելու հնարավորություն, ես քեզ ոչինչ չէի ասի, դու ինձ կհասկանայիր, մենք իրար առանց խոսքերի կհասկանայինք, որովհետև այլմոլորակայինները իրար աչքերով ու առանց խոսք են հասկանում: Մամաս ու ընկերներդ ասում են, որ ես քո աղջիկն եմ – այո, ես հենց քո աղջիկն եմ ու այնպիսին եմ, ինչպիսին դու ես ինձ դաստիարակել: Ես ու մամաս քեզ շատ ենք սիրում ու կարոտում: Եվ ո՞վ է ասում, որ մարդիկ մահանում են, նրանք դառնում են հրեշտակ, որպեսզի իրենց հարազատներին պահապան լինեն: Ծնունդտ շնորհավոր պապա ջան: Դավիթ Բեջանյան