«Գուդվին»-ի աշխատակցին դաժանորեն սպանած 33-ամյա երիտասարդը հրաժարվում է հանրային պաշտպանից. 1in.am
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Կարեն Մարդանյանի նախագահությամբ սկսվեց Կարեն Շահինյանի գործի դատական քննությունը:
33-ամյա Կարեն Շահինյանը մեղադրվում է շահադիտական դրդումներով կատարած սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով:
Ըստ մեղադրանքի՝ Շահինյանը 2015 թվականի դեկտեմբերի լույս 24-ի գիշերը՝ ժամը 1-ից 2-ի սահմաններում, գտնվել է Երևանի Մայիսի 9-ի փողոցի 49 հասցեում գործող «Գուդվին Բետ» բուքմեյքերական գրասենյակում:
Նա խաղադրույքներ է կատարել, պարտվել է, ապա շահադիտական դրդումներով՝ գրասենյակի չհրկիզվող պահարանից գումար հափշտակելու նպատակով կտրող-ծակող գործիքով մոտ 10 հարված է հասցրել գրասենյակի 28-ամյա աշխատակից Արթուր Նազարյանի մարմնի տարբեր մասերին՝ պարանոցին, կրծքավանդակին, որովայնին, սպանել է նրան և գումարը հափշտակելով՝ դիմել է փախուստի:
Կարեն Շահինյանի նկատմամբ հայտարարվել էր միջպետական հետախուզում: Նա հայտնաբերվել է 2016 թվականի փետրվարի 18-ին ՌԴ Օրենբուրգի մարզի Բուզուլուկ քաղաքում: Տեղափոխվել է Հայաստան:
Կարեն Շահինյանը դատարանին ներկայացրեց ամուսնության վկայականի ու երկու երեխաների ծննդյան վկայականների պատճենները, դրանք կցվեցին գործին:
Առողջական վիճակի վերաբերյալ նախագահողի հարցին ամբաստանյալ Կարեն Շահինյանը պատասխանեց. «Նորմալ է»: Նա հայտնեց, որ նախկինում դատված է եղել:
Մանրամասն ՝ http://www.1in.am/2055219.html
