Գուրգեն Արսենյանի թիկնապահին դանակահարելու մեջ մեղադրվող երիտասարդը հարցեր է բարձրացնում
2015 թ Գուրգեն Արսենյանի թիկնապահ Ավետիս Գալստյանի ծեծկռտուքի գործով մեղադրյալ Անդրանիկ Գաբրիելյանը զանգահարել է «Հրապարակ»-ի խմբագրություն և խնդրել՝ հանրությանը ներկայացնել իր հոդվածը։
«Փետրվարի 9-ին տեղի ունեցավ դատական նիստը, լսեցինք Գուրգեն Արսենյանին, ով ինչպես միշտ իր տարերքի մեջ էր՝ «դեպուտատավարի», նա էլ երևի վերջին հարցազրույցի տպավորության տակ որոշել է նոր հեքիաթներ պատմել, թե փորձել եմ նաև իրեն հարվածել։ Լավ, եկեք մի պահ մոռանանք բոլոր վկաներին ու ցուցմունքները, կենտրոնանանք դեպքի վայրի տեսագրության վրա, որից և ակներև է, որ Արսենյանը պարզապես փորձում է իրեն ներկայացնել որպես մեր օրերի «Ռոբին Հուդ» իր բոլոր դրական նրբերանգներով։ Ասում է, թե չի տեսել իր օգնականի դանակահարման պահը և իրեն, օգնականն է ասել, որ դանակահարվել է, հետո էլ, որպեսզի տանի նրան հիվանդանոց ասել է, որ նստի ղեկին, լավ էդ երբվանի՞ց է ծանր վնասվածքով մարդիկ ի վիճակի լինում երկու մարդու տապալել գետնին, և ապա կարծես թե ոչինչ չի եղել, նստել մեքենայի ղեկին ու հեռանալ։ Արսենյանն ինքն է խոստովանում, որ 20 օր անց իր օգնականն արդեն կրկին կատարում էր իր պարտականությունները և դա բնական է։
Ինչո՞ւմ եմ ես մեղադրվում, մահափորձի մեջ՝ 104 հոդվածի 2-րդ մասի 2 կետով, երբ արարքը պարունակում է 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներ և ոչինչ ավելի, այն մեկ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելն է»։
Հիշեցնենք, որ 2015 թ տարվա սեպտեմբերի 19-ին՝ առավոտյան 7-ի սահմաններում, Երեւանի Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած ծեծկռտուքի ընթացքում դանակահարվել էր ԱԺ պատգամավոր, ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանի թիկնապահ Ավետիս Գալստյանը։ Անդրանիկ Գաբրիելյանը մեղադրվում է Երևանի կենտրոնում հասարակական կարգը խախտելու մեջ: Նա նաև մեղադրվում է թիկնապահին դանակահարելու մեջ։
