Գուրգեն Արսենյանի որդին դատապարտվեց 4 տարվա ազատազրկման. պատիժը պայմանականորեն չի կիրառվի
Խուլիգանություն կատարելու մեջ մեղադրվող՝ Գուրգեն Արսենյանի որդին` Գուրգեն Արսենյանը, դատապարտվեց 4 տարվա ազատազրկման: Այսօր՝ հունվարի 19-ին, նման որոշում կայացրեց Երեւանի Կենտրոնի եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը:
Դատարանը որոշեց Արսենյանի պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան:
Մյուս ամբաստանյալներից Գուրգեն Գրիգորյանը դատապարտվեց 8 ամսվա ազատազրկման, իսկ Արմեն Ներսիսյանը՝ 4 տարվա ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվի:
Ըստ մեղադրական եզրակացության` պատգամավորի որդին՝ Գուրգեն Արսենյանը, ընկերների՝ Արմեն Ներսիսյանի, Գուրգեն Գրիգորյանի եւ գործով ինքնությունը չպարզված այլ անձանց հետ ապրիլի 17-ին Երեւանի գիշերային ակումբներից մեկի դիմաց, կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը ու բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորել հասարակության նկատմամբ, խմբի կազմում, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ կատարել է խուլիգանություն: